Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը

Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը

Երևանում կայացել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի գավաթի 11-րդ խաղարկությունը, որին մասնակցել են 35 մարմնամարզիկներ:

Գավաթի խաղարկությունը միջազգային է, որին այս անգամ մասնակցել է նաև Ուզբեկստանի թիմը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են մարզիկներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից,- հայտնում է սպորտի ու երիտասարդյության նախարարության կայքը:

Բազմամարտում մրցաշարի հաղթող է ճանաչվել Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը: Նա լավագույնն է ճանաչվել հենացատկում, օղակների, զուգափայտերի և պտտաձողի վրա վարժություններում: Ազատ վարժությունում հաղթել է Վիգեն Խաչատրյանը, իսկ նժույգթափերում՝ Աբդուլա Ազիմովը (Ուզբեկստան):

ՀՀ հավաքականի առաջատարներ՝ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը մրցաշարին չեն մասնակցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում