«Ատլետիկոյում» մնալու համար Տորրեսը սուպերառաջարկ է մերժել

«Ատլետիկոյում» մնալու համար Տորրեսը սուպերառաջարկ է մերժել

«Ատլետիկոյի» հարձակվող Ֆերանդո Տորրես Մադրիդում մնալու համար հրաժարվել է Մեքսիկայից ստացած առաջարկից:

«AS.com»-ը գրում է, որ «Կրուս Ասուլ» ու «Կերետարիո» ակումբները պատրաստ են եղել իսպանացուն տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ վճարել, սակայն նա մերժմամբ է պատասխանել: 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է նոր համաձայնագիր կնքել «հնդիկների» հետ:

Նախորդ մրցաշրջանում Տորրեսը մասնակցել է 45 հանդիպման, դարձել է 10 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում