Պաշտոնական. Դոնարուման հրաժարվել է «Միլանի» հետ նոր պայմանագիր կնքել

Պաշտոնական. Դոնարուման հրաժարվել է «Միլանի» հետ նոր պայմանագիր կնքել

«Միլանի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ու նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ հանդիպումից հետո հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Ռայոլան մեզ տեղեկացրեց, որ Դոնարուման վերջնական որոշել է չերկարաձգել մեր ակումբի հետ պայմանագիրը: Մենք լուրջ առաջարկ էինք կատարել: Ֆուտբոլիստը գնահատեց այն և իր հետևություններն արեց, որոնք ոչ միայն ֆինանսական տեսանկյունից էին, այլ նաև անձնական ու թիմային գործոնների ազդեցության հիման վրա:

Ավելի ուշ նա մեզ տեղեկացրեց, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, ինչը նշանակում է, որ նրա ժամանակը «Միլանի» հետ կսպառվի 2018 թվականի հունիսի 30-ին: Մենք հանկարծակիի եկանք, որովհետև հույս ունեինք, որ Դոնարուման երկար տարիներ կմնա «Միլանում»»,- Ֆասոնեի խոսքերն է մեբերում «ռոսոներիի» պաշտոնական կայքը:

Իտալական ակումբը 18-ամյա դարպասապահին տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձ էր առաջարկել, որը կնախատեսեր նաև հնարավոր բունուսներ: Միաժամանակ, Ռայոլան պնդել է, որ պայմանագրում կետ ներառվի, ըստ որի «Միլանի»` Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու դեպքում դարպասապահի հրաժարագինը զգալիորեն կնվազի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում