Ռանյերին` «Նանտի» գլխավոր մարզիչ

Ռանյերին` «Նանտի» գլխավոր մարզիչ

«Նանտի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կլաուդիո Ռանյերին: 65-ամյա մասնագետի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր, – տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆրանսիական թիմում մարզչի պաշտոնը թափուր էր, քանի որ Սերժիու Կոնսեյսաուն տեղափոխվել է «Պորտու»:

Իտալացուն գլխավոր մարզիչ նշանակելու համար «դեղձանիկները» հատուկ թույլտվություն են ստացել, քանի որ Լիգա 1-ում արգելված է 65-ից բարձր տարիքի մասնագետի նշանակել: 

Ֆրանսիայի նախորդ առաջնությունում «Նանտը» գրավել է 7-րդ տեղը: Ռանյերին փետրվարին պաշտոնանկ էր արվել «Լեսթերից», որին 2015-16թթ․ մրցաշրջանում սենասացիոն կերպով դարձրել էր Անգլիայի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում