Պաշտոնական. Կլասենը տեղափոխվեց «Էվերթոն» (լուսանկարներ)

Պաշտոնական. Կլասենը տեղափոխվեց «Էվերթոն» (լուսանկարներ)

«Այաքսի» կիսապաշտպան Դեյվի Կալսենը տեղափոխվել է «Էվերթոն»: Այդ մասին տեղեկացնում է լիվերպուլցիների պաշտոնական կայքը:

Հոլանդացին անգլիական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 27 միլիոն եվրո:

Կլասենն «Այաքսի» սանն է: Նա ամստերդամցիների գլխավոր թիմի կազմում ելույթները սկսել է 2011 թվականին և այս ընթացքում 180 խաղ անցկացրել: Վերջին երկու տարում նա թիմի ավագն էր:

Հոլանդիայի հավաքականի կազմում Դեյվին մասնակցել է 14 հանդիպման ու 2 գոլ հեղինակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում