Դոնարուման ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

Դոնարուման ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մտադիր է փոխել թիմը:

18-ամյա ֆուտբոլիստը առաջարկներ ունի «Ռեալից» ու «Պարի Սեն Ժերմենից», սակայն լրջորեն դիտարկում է միայն մադրիդցիների տարբերակը,- հատնում է իտալացի լրագրող Ջանլուկի Դի Մարցոն:

Նշվում է, որ իրադարձությունների զարգացման երկու տարբերակ կա․ տրանսֆերը տեղի կունենա մինչև օգոստոսի 31-ը կամ հաջորդ ամռանը նա կհեռանա ազատ խաղացողի կարգավիճակով:

«Միլանը» մտադիր է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը թիմում պահել իտալացուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում