«Ամբողջովին չեզոքացրի նրան». Պաշտպանն ասեղով ծակել է հարձակվողին

«Ամբողջովին չեզոքացրի նրան». Պաշտպանն ասեղով ծակել է հարձակվողին

Արգենտինայի գավաթի խաղարկության առաջին շրջանի «Էստուդիանտեսի» ու «Սպորտ Պասիֆիկո» թիմերի միջև հանդիպման ժամանակ անսովոր միջադեպ է տեղի ունեցել,- գրում է «BBC Sport»-ը։

Խաղի ժամանակ ցածր դիվիզոններից մեկը ներկայացնող «Սպորտ Պասիֆիկոյի» պաշտպան Ֆեդերիկո Ալենդեն ասեղ է օգտագործել, որպեսզի վնասի մրցակցի հարձակվողին: Այդ մասին Ալենդեն մրցավեճից հետո խոստովանել է.

«Ասեղով ծակել եմ «Էստուդիանտեսի» հարձակվողին: Մենք գիտեինք, որ բարձրագույն դիվիզիոնի ֆուտբոլիստները չեն սիրում խաղադաշտում կոնտակտի մեջ մտնել, ժամանակ են ձգձգում ու կեղտոտ խաղում: Այդ պատճառով նման կերպ գործեցի: Այսպիսին է ֆուտբոլը, այն խելացիների համար է: Ամբողջովին չեզոքացրի նրանց հարձակվողին: Հավանաբար, նա հիմա ատում է ինձ»:

Ալանդեն երկու ասեղ է պահել ոտքերի պաշտպանիչ վահանների միջև: Դրանից մեկը կոտրվել է, իսկ երկրորդով, քանի դեռ մրցավարը չէր տեսնում, նա մի քանի անգամ ծակել է մրցակցին:

Հանդիպումն ավարտվել է «Սպորտ Պասիֆիկոյի» հաղթանակով` 3:2 հաշվով: Այդ ակումբի նախագահ Էկտոր Մոկանդան խոստացել Ալանդեին հեռացնել թիմից

Հետևեք մեզ նաև Telegram-ում