Անվանի դարպասապահ ու երիտասարդ պաշտպան. «Մոնակոն» 2 նորեկ ունի (լուսանկարներ)

Անվանի դարպասապահ ու երիտասարդ պաշտպան. «Մոնակոն» 2 նորեկ ունի (լուսանկարներ)

«Վոլֆսբուրգի» դարպասապահ Դիեգո Բենալյոն տեղափոխվել է «Մոնակո»: Շվեյցարացին Ֆրանսիայի չեմպիոնին միացել է ազատ խաղացողի կարգավիճակով:

«Կարմրասպիտակների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր:

Բենալյոն «գայլերի» կազմում էր հանդես գալիս 2008 թվականից:

Միաժամանակ, «Մոնակոն» գնել է «Լիոնի» պաշտպան Ժորդի Գասպարի տրանսֆերը: 20-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 3 տարվա պայմանագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում