Արմեն Գյուլբուդաղյանցը գլխավորել է «Փյունիկը»

Արմեն Գյուլբուդաղյանցը գլխավորել է «Փյունիկը»

Կարճ դադարից հետո «Փյունիկը» վերսկսել է մարզումներն ակումբի մարզադպրոցում՝ նախապատրաստվելով Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջիկա մրցավեճերին:

Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փոխվել է մարզչական շտաբը․ թիմի ղեկը ստանձնել է Արմեն Գյուլբուդաղյանցը, ում օգնում են մարզիչներ Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Արամ Գյուլբուդաղյանը և դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը: Թիմի կազմում սպասվում են համալրումներ, որոնց մասին տեղեկություններ կլինեն առաջիկայում;

Հունիսի 22-ին «Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի «Շիրակի» հետ, իսկ հունիսի 24-ից ուսումնամարզական հավաք կսկսի Ֆուտբոլի ակադեմիայում:

Լուսանկարը՝ TotalFootball.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում