Լևոն Արոնյանը չեմպիոն դարձավ լավագույններից լավագույնների հետ պայքարում

Լևոն Արոնյանը չեմպիոն դարձավ լավագույններից լավագույնների հետ պայքարում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess» գերհզոր մրցաշարը, որում հիանալի հանդես եկավ Լևոն Արոնյանը։ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը 9 տուրում վաստակեց 6 միավոր և դարձավ չեմպիոն։

Վերջին տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ։ Առաջատարին հավասարվելու հնարավորություն ուներ Հիկարու Նակամուրան, սակայն վերջինս եզրափակիչ տուրում պարտվեց Ֆաբիանու Կարուանային:

Արոնյանը մրցաշարն անցավ առանց պարտության: Նա ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի, Անիշ Գիրիի, Հիկարու Նակամուրայի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Վիշվանաթան Անանդի և Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի և աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինի հետ պարտիաներն ավարտեց հաղթանակով: Այս հաջողության շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդ հորիզոնականից բարձրացել է 4-րդ։

Նշենք, որ այս տարվա «Norwey Chess»-ը շախմատի պատմության ամենախոշոր վարկանիշ ունեցողներից մեկն էր․ բոլոր 10 գրոսմայստերների միջին էլոն կազմում էր 2793:

Ուեսլի Սո – Լևոն Արոնյան պարտիայի ընթացքը

“>

Վերջին տուրի արդյունքներ

  • Ուեսլի Սո – Լևոն Արոնյան՝ 0․5 – 0․5
  • Ֆաբիանո Կարուանա – Հիկարու Նակամուրա՝ 1 – 0
  • Վլադիմիր Կրամնիկ – Անիշ Գիրի՝ 1 – 0
  • Վիշվանաթան Անանդ – Մագնուս Կարլսեն՝ 0․5 – 0․5
  • Սերգեյ Կարյակին – Մաքսիմ Վաշիե-Լագրավ՝  0․5 – 0․5

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը

  1. Լևոն Արոնյան – 6 միավոր
  2. Հիկարու Նամակուրա – 5
  3. Վլադիմիր Կրամնիկ – 5
  4. Ֆաբիանո Կարուանա – 4․5
  5. Ուեսլի Սո – 4․5
  6. Անիշ Գիրի – 4․5
  7. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 4
  8. Վիշվանաթան Անանդ – 4
  9. Մագնուս Կարլսեն – 4
  10. Սերգեյ Կարյակին – 3․5
Հետևեք մեզ նաև Telegram-ում