Լևոն Արոնյան․ Չեմ դադարում մտածել աշխարհի չեմպիոն դառնալու մասին

Լևոն Արոնյան․ Չեմ դադարում մտածել աշխարհի չեմպիոն դառնալու մասին

Ստավանգերում կայացած «Norway Chess» գերհզոր մրցաշարի նորընծա չեմպիոն Լևոն Արոնյանը հայտարարել է, որ չի դադարում մտածել աշխարհի չեմպիոն դառնալու մասին։

«Ե՞րբ կդադարեմ մտածել աշխարհի չեմպիոնի կոչման մասին․․․ Երբ ավարտեմ կարիերաս, կամ երբ վերջապես դառնամ չեմպիոն»,- Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերի խոսքը փոխանցում է «Norway Chess»-ի մամուլի ծառայությունը։

Անդրադառնալով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ չեմպիոնության համար հավանական պայքարին՝ Լևոն Արոնյանն ընդգծել է Ֆաբիանո Կարուանայի ուժը։ Արոնյանի կարծիքով, նախքան Կարլսենի հետ պայքարելն անհրաժեշտ է առավելություն ստանալ հենց Կարուանայի նկատմամբ։

«Աշխարհում առաջինը դառնալու համար միայն մեկ ճանապարհ կա՝ Ֆաբիանոն պետք է սրտի կաթված ստանա, ինչը, հույս ունեմ, տեղի չի ունենա առաջիկա 85 տարվա ընթացքում»,- կատակով նշել է Արոնյանը։

Հավելենք, որ «Norway Chess»-ում հաղթելու շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդ հորիզոնականից բարձրացել է 4-րդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում