Կոնֆեդերացիաների գավաթը մեկնարկեց Ռուսաստանի հաղթանակով (տեսանյութ)

Կոնֆեդերացիաների գավաթը մեկնարկեց Ռուսաստանի հաղթանակով (տեսանյութ)

Ռուսաստանում մեկնարկեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը։

Բացման խաղը՝ Ռուսաստան – Նոր Զելանդիա մրցավեճը կայացավ «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտում և ավարտվեց հյուրընկալող երկրի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Հանդիպման 31-րդ րոպեին ինքնագոլ գրանցվեց Մայքլ Բոկսոլի ակտիվում, իսկ երկրորդ գոլը 69-րդ րոպեին խփեց Ֆյոդոր Սմոլովը։ 

Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը։ Այս խմբում ընդգրկված են նաև Պորտուգալիայի և Մեքսիկայի հավաքականները։

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը (FIFA Confederations Cup) Աշխարհի առաջնությունից մեկ տարի առաջ, առաջնությունն ընդունող երկրում անցկացվող մրցաշար է: Դրան մասնակցում են Աշխարհի գործող չեմպիոնը, առաջնությունն ընդունող երկիրը և 6 Կոնֆեդերացիաների չեմպիոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում