Եվրո-2017․ Իսպանիան մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով, Ասենսիոն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Եվրո-2017․ Իսպանիան մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով, Ասենսիոն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Լեհաստանում մեկնարկել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Հունիսի 17-ին կայացան B խմբի մեկնարկային հանդիպումները։ 

Ֆավորիտներից Իսպանիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տոնեց Մակեդոնիայի նկատմամբ՝ խփելով 5 անպատասխան գնդակ։ Արդեն առաջին կեսում իսպանացիները 3 գնդակի առավելություն ստացան․ հաշիվը 10-րդ րոպեին բացեց Սաուլ Նյիգեսը, 6 րոպե անց աչքի ընկավ Մարկո Ասենսիոն, իսկ 35-րդ րոպեին Դեուլոֆեուն անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանայինը։ Երկրորդ կեսում «Ռեալի» տաղանդավոր կիսապաշտպանը ևս երկու գոլ խփեց (54՛, 72՛) և Իսպանիայի առավելությունը ջախջախիչ դարձրեց։

B խմբի մյուս խաղում Պորտուգալիայի երիտասարդական հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Սերբիային։ Մեկական գոլ խփեցին Գոնսալու Գեդեշը (37՛) և Բրունո Ֆերնանդեշը (88՛)։

Հավելենք, որ հունիսի 18-ին կայանալու են C խմբի՝ Գերմանիա – Չեխիա և Դանիա – Իտալիա հանդիպումները։

Իսպանիա – Մակեդոնիա հանդիպման տեսաամփոփումը

Պորտուգալիա – Սերբիա հանդիպման տեսաամփոփումը

Հետևեք մեզ նաև Telegram-ում