Լի Յոնհոնգ․ Դոնարուման ամբողջ տարին տրիբունաներում կանցկացնի

Լի Յոնհոնգ․ Դոնարուման ամբողջ տարին տրիբունաներում կանցկացնի

«Միլանի» նախագահ Լի Յոնհոնգը հայտարարել է, որ չեն պատրաստվում վաճառել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերը։

Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը, ով դեռ 1 տարվա պայմանագիր ունի «Միլանի» հետ, հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել համաձայնագիրը և ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

«Ես 800 միլիոն եվրո են ծախսել «Միլանը» ձեռք բերելու համար։ Դոնարումայի տրանսֆերի վաճառքից ստացված 40 միլիոն եվրոն մեզ չի հարստացնի։ Ջանլուիջին ամբողջ տարին տրիբունաներում կանցկացնի»,- Լի Յոնհոնգի խոսքը փոխանցում է «Eurosport»-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում