Դե Բրույնեի վարկածով ԱՊԼ խորհրդանշական հավաքականը

Դե Բրույնեի վարկածով ԱՊԼ խորհրդանշական հավաքականը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016-17թթ․ խաղարկության խորհրդանշական հավաքականը։ 

«Goal.com»-ը հաղորդում է, որ բելգիացի ֆուտբոլիստն իր թիմում չպետք է ընդգրկեր թիմակիցներին։ Արդյունքում Դե Բրույնեն ընտրել է «Տոտենհեմի» 5 ֆուտբոլիստի, 3 ներկայացուցիչ ունի «Չելսին», մեկական՝ «Լիվերպուլը», «Արսենալը» և «Սաութհեմփթոնը»։

Կևին Դե Բրույնեի վարկածով ԱՊԼ խորհրդանշական հավաքականը՝

Ուգո Լյորիս («Տոտենհեմ») – Սեսա Ասպիլիկուետա («Չելսի»), Վիրջիլ վան Դեյկ («Սաութհեմփթոն»), Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»), Դենի Ռոուզ («Տոտենհեմ»), Նգոլո Կանտե («Չելսի»), Քրիստիան Էրիքսեն («Տոտենհեմ»), Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ»), Էդեն Ազար («Չելսի»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»), Հարի Քեյն («Տոտենհեմ»)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում