Ասենսիո․ Գլուխս չպետք է մթագնի գովաբանություններից

Ասենսիո․ Գլուխս չպետք է մթագնի գովաբանություններից

Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Մարկո Ասենսիսոն Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկային՝ Մակեդոնիայի հետ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ իսպանացիները հաղթել են 5։0 հաշվով, իսկ «Ռեալի» ֆուտբոլիստը փայլուն հանդիպում է անցկացրել և հեթ-տրիկ ձևակերպել։

-Սովորաբար առաջին հանդիպումները բարդ են ստացվում, ուստի մեզ համար շատ կարևոր էր հաջող մեկնարկել։ Կարծում եմ՝ Իսպանիան հիանալի ֆուտբոլ ցուցադրած բարձրակարգ մրցակցի դեմ խաղում։ Հիմա մտածելու ենք Պորտուգալիայի հետ հանդիպման մասին։ Մրցաշարը կարճ է, և մենք սխալվելու իրավունք չունենք։ 

Ուրախ եմ ինձ համար, սակայն առաջնային է թիմը։ Ես պետք է համեստ մնամ։ Գլուխս չպետք է մթագնի գովաբանություններից։ Ես աշխատում եմ թիմի համար, և դա, հավանաբար, տեսնում եք խաղադաշտում,- Ասենսիոյի խոսքը փոխանցում է «Football Espana»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում