«Մալագայի» հարձակվողը տեղափոխվում է «Էվերթոն»

«Մալագայի» հարձակվողը տեղափոխվում է «Էվերթոն»

Իսպանիայի երիտասարդական հավաքականի և «Մալագայի» հարձակվող Սանդրո Ռամիրեսը կարիերան շարունակելու է Անգլիայում։

«Sky Sports»-ը հաղորդում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը շատ մոտ է «Էվերթոն» տեղափոխությանը։ Անգլիական ակումբը վճարելու է 5․25 ֆունտ սթերլինգ (6 միլիոն եվրո)։ Անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում։

Նշենք, որ Սանդրո Ռամիրեսի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Յուվենտուսը»։

Իսպանիայի նախորդ առաջնությունում Ռամիրեսը մասնակցել է 30 հանդիպման (28 դեպքում՝ մեկնարկային կազմում), խփել է 14 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում և ստացել է 3 դեղին քարտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում