Հնարավոր է՝ Հարտը տեղափոխվի «Միլան»

Հնարավոր է՝ Հարտը տեղափոխվի «Միլան»

Դարպասապահ Ջո Հարտը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին», հայտնվել է «Միլանի» ղեկավարության ուշադրության կենտրոնում։

«The Mirror»-ը հաղորդում է, որ «Միլանում» 30-ամյա անգլիացուն դիտարկում են որպես Ջանլուիջի Դոնարումային փոխարինողի։ Վերջինս հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Հարտի հետ կապված ծրագրեր չունի, ուստի անգլիական ակումբը պատրաստ կլինի քննարկել առաջարկներ։ Հավանական գործարքի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ջո Հարտը վարձավճարով հանդես է եկել «Տորինոյում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում