Մարեյ․ Մրցաշրջանի վերջնամասից մեծ ակնկալիքներ ունեմ

Մարեյ․ Մրցաշրջանի վերջնամասից մեծ ակնկալիքներ ունեմ

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը չի կարծում, թե կկարողանա երկար տարիներ հանդես գալ բարձր մակարդակով։ Բրիտանացի թենիսիստը նաև նշել է, որ մեծ ակնկալիքներ ունի մրցաշրջանի երկրորդ հատվածից։

-Գիտեմ, որ շատ թենիսիստներ մինչև 35 տարեկան լավ են հանդես եկել, սակայն իմ դեպքում, հնարավոր է, այդպես չլինի։ Առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում գուցե կարողանամ մեծ տիտղոսների համար պայքարել, բայց չգիտեմ՝ որքան երկար դա կշարունակվի։

Ընթացիկ մրցաշրջանի վերջնամասից մեծ ակնկալիքներ ունեմ, քանի որ ցանկանում եմ պաշտպանել միավորներս։ Գիտեմ, որ առջևում սթրեսային շրջան է, ուստի հիմա շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ,- Մարեյի խոսքը փոխանցում է «Tennis World USA»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում