Վերատի. Չեմ վերադառնալու Փարիզ, ցանկանում եմ տեղափոխվել «Բարսելոնա»

Վերատի. Չեմ վերադառնալու Փարիզ, ցանկանում եմ տեղափոխվել «Բարսելոնա»

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին հնարավոր ամեն ինչ անում է, որպեզի հաջորդ մրցաշրջանից հանդես գա «Բարսելոնայում»:

Իտալացին «La Gazzetta dello Sport» թերթին տված հարցազրույցի միջոցով դիմել է ֆրանսիական ակումբի ղեկավարությանը՝ ասելով հետևյալը․ «Չեմ վերադառնալու Փարիզ: Բաց թողեք ինձ: Ցանկանում եմ տեղափոխվել «Բարսելոնա»»:

24-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ փարիզցիներին չի միանալու նաև առաջիկա մինչմրցաշրջանային հավաքի ժամանակ: ՊՍԺ-ն ավելի վաղ հայատարել էր, որ մտադիր չէ տրանսֆերի հանել Վերատիին: Այնուամենայնիվ, եթե գործարքը տեղի ունենա, ապա այն կարող է կազմել 80-100 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում