Ռոնալդուն` Պորտուգալիա – Մեքսիկա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Ռոնալդուն` Պորտուգալիա – Մեքսիկա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Կոնֆեդերացիաների գավաթում Պորտուգալիան մեկնարկեց Մեքսիկայի դեմ դրամատիկ ոչ-ոքիով (2:2):

Մրցաշարի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալացիների ավագն առաջին գոլի ժամանակ գեղեցիկ փոխանցում է կատարել Ռիկարդու Կուարեժմային: Մինչ այդ, 32-ամյա ֆուտբոլիստը կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն նրա շեշտակի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում