Հայտնի է «Այաքսի» նոր գլխավոր մարզչի անունը

Հայտնի է «Այաքսի» նոր գլխավոր մարզչի անունը

«Այաքսի» ղեկավարությունը կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում: Ամստերդամցիներին գլխավորել է ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Մարսել Կայզերը։

48-ամյա մասնագետի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր: Գլխավոր մարզչի պաշտոնում Կայզերը փոխարինել է Պետեր Բոշին, ով տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսսիա»: Ավելի վաղ հոլանդացին մարզել է «Տելսթարը», «Կամբրյուն» ու «Էմյենը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում