Դավիթ Յուրչենկոն նոր թիմ ունի

Դավիթ Յուրչենկոն նոր թիմ ունի

Դարպասապահ Դավիթ Յուրչենկոն պայմանագիր է կնքել «Տոսնոյի» հետ: Պետերբուրգյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ համաձայնագիրը նախատեսված է 2 տարով:

«Տոսնոն» առաջիկա մրցաշրջանում հանդես է գալու Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: 31-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է «Անժիի» կազմում: 2016-17թթ․ մրցաշրջանում նա ճանաչվել է մախաչկալացիների լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ Յուրչենկոն հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն Ռուսաստանում լեգիոներ չդառնալու համար որոշել էր չընդունել հրավերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում