«Sky Sports». Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

«Sky Sports». Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է այս ամռանը տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»,- վստահեցնում է «Sky Sports»-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պորտուգալացին Իսպանիայի հարկային մարմինների հետ ունեցած դատավարության պատճառով ցանկանում է լքել «Արքայական ակումբը»: Կրիշտիանուն մեղադրվում է 14,7 միլիոն եվրոյի հարկ չվճարելու մեջ: «Ռեալը» մտադիր չէ բաց թողնել Ռոնալդուին և տրանսֆերի համար 400 միլիոն եվրո գին է սահմանել: Ֆլորենտինո Պերեսի կարծիքով այդ գումարը պետք է «վախեցնի» հնարավոր գնորդներին:

«Մանչեսթեր Յունայթեդում» կարծում են, որ տեղափոխությունը քիչ հավանական է, սակայն եթե 32-ամյա ֆուտբոլիստը վերջնականապես հեռանա, ապա նրա հաջորդ թիմը կլինի հենց անգլիական ակումբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում