Օսկարը ծեծկռտուք է հրահրել (տեսանյութ)

Օսկարը ծեծկռտուք է հրահրել (տեսանյութ)

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Օսկարը, ով ներկայումս հանդես է գալիս «Շանհայ ՍԻՊԳ» թիմում, կոնֆլիկտի կենտրոնում է հայտնվել:

«Գուանչժոու Ֆուլի» թիմի հետ խաղում (1:1) բրազիլացին գնդակով երկու անգամ միտումնավոր հարվածել է մրցակցի ֆուտբոլիստներին: 25-ամյա խաղացողի նման պահվածքը զայրացրել է «Գուանչժոուի» ֆուտբոլիստներին, ովքեր նրան խոտածածկին են տապալել: Դրանից հետո երկու թիմերի միջև ծեծկռտուք է սկսվել:

Արդյունքում, մրցավարն այդ միջադեպի համար 2 ֆուտբոլիստի հեռացրել է խաղադաշտից, իսկ ևս 3-ի` զգուշացրել:

«Շանհայի» միակ գոլը խփած Հալկն աչքի է ընկել հենց Օսկարի փոխանցումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում