USD
EUR
RUB

«Սևիլյան» հրաժարվել է Յովետիչի տրանսֆերից. պատճառը հայտնի է

«Ինտերի» հարձակվող Ստևան Յովետիչը, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձակալությամբ անցկացրել է «Սևիլյայում», վերադարձել է միլանյան ակումբ:

Իսպանական ակումբի գլխավոր տնօրեն Օսկար Արիասի խոսքերով` նրանք բավարար գումար չունեն չեռնոգորցուն ձեռք բերելու և նրան աշխատավարձ վճարելու համար:

«Այս որոշմանը մի քանի պատճառներ են նպաստել: Մենք կարող էինք բարձրացնել Յովետիչի աշխատավարձը, բայց չէինք կարող գնել նրա տրանսֆերը: Կա նաև հակառակ տարբերակը՝ կարող ենք գնել տրանսֆերը, բայց չենք կարող բավարարել ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջները:

Մենք այնպիսի բյուջե չունենք, ինչպես «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան», «Չելսին» կամ «Ռեալը»: Պետք է իրատես լինենք և ընդունենք, որ երբեմն նման բաներ պատահում են: Չենք կարող մեզ թույլ տալ նման խաղացող ձեռք բերել: Ստևանին հաջողություն ենք մաղթում: Այժմ «Սևիլյան» այլ հարձակվող է փնտրելու»,- Արիասի խոսքերն է մեջբերում ABCSevilla.es-ը:

Յովետիչը Լա լիգայում 21 հանդիպման էր մասնակցել, որոնցում 7 գոլ խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Լրահոս
«Ինտերը» հաղթեց հետնապահին (տեսանյութ) «Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Սուարեսը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ) BBC եռյակն աշխատեց․ «Ռեալը» ջախջախեց «Ալավեսին» (տեսանյութ) «Լիվերպուլը» հաղթեց «Վեսթ Հեմին» և բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ) «Հերտան» ընդհատեց «Բավարիայի» հաղթարշավը (տեսանյութ) Պոչետինո. Դեմբելեն Ռոնալդինյոյի, Մարադոնայի և Օկոչայի նման հանճար է «Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալին» հայտնել է Դե Խեայի տրանսֆերի արժեքը Գրավիչ առաջարկ Տորրեսին Կպոդոն Հայաստանում նոր թիմ ունի Հայ ֆուտբոլիստը կխաղա Սլովակիայում «Ռեալի» 175-միլիոնանոց առաջարկը մերժվել է. այլ տրանսֆերային նպատակներ Չեմպիոնների լիգա. Դե Խեան` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ Օլիմպիական խաղեր. Աննախադեպ հաղթանակ Եվրոպա լիգա. 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵԱ. Դանիան շրջանցեց Հայաստանին «Արարատի» ու «Գանձասար-Կապանի» միջև խաղի վայրը փոխվել է «Marca». «Ռեալը» տրանսֆերի է հանելու Բեյլին Մոուրինյուն` Պոգբային. Դուրս արի և կարդա` ինչ է գրված դռան վրա Վենգեր. Պարտության պատճառը թերագնահատումն էր 15-ամյա գեղասահորդուհին դարձել է Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ) Եվրոպա լիգա. 1/16 եզրափակչի բոլոր արդյունքները «Արսենալն» անակնկալ պարտություն կրեց, բայց անցավ հաջորդ փուլ (տեսանյութ) «Արսենալ» – «Էստերսունդ». Լոնդոնցիների մեկնարկային կազմը Մխիթարյան. Չեմ հասկանում մարդկանց, ովքեր ինձ ու Օզիլին անհամատեղելի են համարում Հսկա Դե Խեան միայնակ պաշտպանում է «Մանչեսթեր Յունայթեդին» (ծաղրանկար) Դավիդ Յուրչենկոն համաձայն է խաղալ Հայաստանի հավաքականում, բայց… Ռեկորդների խաղ Սերխիո Ռամոսի համար Դոմրաչևայի տրիումֆը. Անակնկալ արդյունքներ կանանց փոխանցավազքում Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ելույթը «Ամկարի» ֆուտբոլիստն` «Ալաշկերտում» (տեսանյութ) «Ատլետիկոն» ընդունել է Կարասկոյի տրանսֆերը վաճառելու առաջարկը «Աէրոֆլոտ Օփեն». Տիգրան Պետրոսյանը ընթանում է առաջատարների խմբում Մոուրինյու. Բեքհեմին, Սքոուլզին ու Քինին հարցնելու եմ, թե ինչ էին անում առանց գնդակի «Շախտյոր» – «Ռոմա». Կամային հաղթանակ գեղեցիկ գոլերի շնորհիվ (տեսանյութ) Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» հրաշքով չպարտվեց «Սևիլյային» (տեսանյութ) «Ռեալի» կամային հաղթանակը ֆանտաստիկ կոմբինացիայի շնորհիվ (տեսանյութ) Եվրոպա լիգա. Հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ) Հայտնի են «Շախտյոր» - «Ռոմա» խաղի մեկնարկային կազմերը «Սևիլյա» - «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր Գյոտցեի գրած հեքիաթը լուրջ մրցանակ է ստացել
website by Sargssyan