Մբապե. «Մոնակոյից» հեռանալու դեպքում միայն «Ռեալ» կտեղափոխվեմ

Մբապե. «Մոնակոյից» հեռանալու դեպքում միայն «Ռեալ» կտեղափոխվեմ

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մտադրության մասին:

«Ցանկանում եմ տեղափոխվել «Ռեալ»: Կմիանամ այդ թիմին կամ կմնամ «Մոնակոյում», այլ տարբերակ չկա»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում «Marca.com»-ը:

18-ամյա ֆուտբոլիստի համար մնում է միայն տեղափոխության համար համապատասխան պահը գտնել: Նրա տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրոյից ավելի: Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Արքայական ակումբը» կարող է ձեռք բերել Մբապեին և նրան մեկ տարվա վարձավճարով թողնել «Մոնակոյում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում