Չեմպիոնների լիգա. Երկրորդ փուլ մտնելու դեպքում «Ալաշկերտի» մրցակիցը
19/06/2017 15:28
Նմանատիպ
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» մրցելու է Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ:
Կայացել է նաև երկրորդ փուլի վիճակահանությունը, որում հայտնի է դարձել երևանցիների հնարավոր մրցակիցը: Երկրորդ փուլ մտնելու դեպքում Աբրահամ Խաշմանյանի թիմը կմրցի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ:
Առաջին խաղը կկայանա Բորիսովում, իսկ պատասխանը` Երևանում: Երկրորդ փուլի հանդիպումները նախանշված են հուլիսի 11-12-ին և 18-19-ին:
Նշենք, որ առաջին փուլի մյուս զույգերի մրցակիցներն են դարձել «Սելթիկը» (Շոտլանդիա), «Ռեդ Բուլ Զալցբուրգը» (Ավստրիա), «Ռիեկան» (Խորվաթիա) ու «Հաֆնարֆորդյուրը» (Իսլանդիա):
Հետևեք մեզ նաև Telegram-ում