Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Բաչկովը` քառորդ եզրափակչում (տեսանյութ)

Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Բաչկովը` քառորդ եզրափակչում (տեսանյութ)

Ուկրաինայի Խարկով քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հայ մարզիկները շարունակում են հաջող ելույթներ ունենալ:

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակչում հաղթեց Մոլդովայի ներկայացնող Դմիտրի Գալագոտին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Այսօր ասպարեզ դուրս կգան ևս 4 հայ բռնցքամարտիկներ` Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (91 կգ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում