Ինչո՞ւ է Պելեն Մեսսի-Ռոնալդու զույգից նախապատվությունը տալիս արգենտինացուն

Ինչո՞ւ է Պելեն Մեսսի-Ռոնալդու զույգից նախապատվությունը տալիս արգենտինացուն

«Ֆուտբոլի արքա» Պելեն ներկայումս գտնվում է Ռուսաստանում, որտեղ հետևում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ընթացքին: Բրազիլացին հարցազրույց է տվել sport-express.ru-ին, որում անդրադարձել է Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցությանը:

«Ընդունված է համարել, որ ես նախապատվությունը տալիս եմ Մեսսիին, բայց եկեք բացատրեմ, թե ինչու: Հիմա դրա համար լավագույն պահն է, որպեսզի վերջնականապես հստակություն լինի:

Ո՞վ է ավելի լավը` Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն: Երկուսն էլ: Նրանք հիանալի ֆուտբոլիստներ են, բայց տարբեր խաղաոճեր ունեն: Կրիշտիանուն ավելի շուտ ռմբարկու է և միտված միայն մրցակցի դարպասին: Մեսսին ավելի թիմային խաղացող է, նա իրեն լավ է զգում ոչ միայն մրցակցի տուգանային հրապարակում, այլ նաև դաշտի կենտրոնում:

Ինչո՞ւ է համարվում, որ ես Մեսսիի կողմից եմ: Միայն այն պատճառով, որ եթե երկուսից մեկին պարտադիր ընտրելու կարիք լինի, ես կընտրեի Լեոյին: Եթե կարողանայի, երկուսին էլ կվերցնեի իմ թիմ»,- ասել է Պելեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում