Կոնֆեդերացիաների գավաթ․ Գոլառատ խաղում Գերմանիան հաղթեց Ավստրալիային (տեսանյութ)

Կոնֆեդերացիաների գավաթ․ Գոլառատ խաղում Գերմանիան հաղթեց Ավստրալիային (տեսանյութ)

Ավստրալիա – Գերմանիա խաղով ավարտվեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրը։ Սոչիում կայացած խաղում Բունդեսթիմը 3։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման մեկնարկում՝ 5-րդ րոպեին աչքի ընկավ Լարս Շտինդլը։ 41-րդ րոպեին Թոմաս Ռոգիչը վերականգնեց հավասարությունը, սակայն ընդամենը 3 րոպե անց Յուլիան Դրաքսլերը խփեց Բունդեսթիմի երկրորդ գոլը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ խփեցին․ նախ 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լեոն Գորեցկան, ապա վերջնական հաշիվը ձևակերպեց Թոմի Յուրիչը։

B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

1. Չիլի — 3 միավոր
2. Գերմանիա — 3
3. Ավստրալիա — 0
4. Կամերուն— 0

Կոնֆեդերացիաների գավաթ, B խումբ, առաջին տուր

Ավստրալիա – Գերմանիա՝ 2։3
Գոլերը՝ Ռոգիչ 41՛, Յուրիչ 56՛ – Շտինդլ 5՛, Դրաքսլեր 44՛ / 11-մետրանոց, Գորեցկա 48՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում