ԵԱ․ Պայքարը շարունակում է Հայաստանի 4 ներկայացուցիչ

ԵԱ․ Պայքարը շարունակում է Հայաստանի 4 ներկայացուցիչ

Խարկովում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը պարտվեց Իսպանիայի ներկայացուցիչ Էսկուբար Մասկունանոյին, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը զիջեց ռուս Սերգեյ Սոբիլինսկիին, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Յուհենի Կարմիլչեկին, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը՝ ռումին Միհայ Նիստորին։

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի 4 ներկայացուցիչ: Վաղը ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի համար կպայքարեն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, իսկ Հովհաննես Բաչկովը կմենամարտի ավելի ուշ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում