Եվրոպայի առաջնության արդյունքներով 4 հայ շախմատիստ միջազգային գրոսմայստերի նորմ է լրացրել

Եվրոպայի առաջնության արդյունքներով 4 հայ շախմատիստ միջազգային գրոսմայստերի նորմ է լրացրել

Մինսկում ավարտված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի միանգամից չորս ներկայացուցիչ լրացրել է միջազգային գրոսմայստերի նորմը: 

Հայկական շախմատի պատմության մեջ նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Հայկ Մարտիրոսյանը լավագույն արդյունքն է ցույց տվել 18 տարեկան մասնակիցների մեջ, նույն խմբում Արամ Հակոբյանը երկրորդն է եղել: 17-ամյա Հայկ Մարտիրոսյանն արդեն չորրորդ անգամ է լրացնում գրոսմայստերի նորմը։ Հոկտեմբերին կայանալիք ՖԻԴԵ-ի առաջիկա համաժողովում նրան կշնորհվի պատվավոր կոչումը: Հայկական շախմատի պատմության մեջ սա երկրորդ արդյունքն է․ ավելի վաղ տարիքում Հայաստանում գրոսմայստերի կոչմանն արժանացել է միայն Սամվել Տեր-Սահակյանը (15 տարեկան):

20-ամյա Արման Միքայելյանը երրորդ անգամ է լրացրել գրոսմայստերի նորմը: Կոչմանն արժանանալու համար նրան մնում է բարձրացնել վարկանիշը 20 կետով` հացնելով այն 2500-ի: 15-ամյա Արթուր Դավթյանն առաջին անգամ է լրացրել գրոսմայստերի նորմը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում