Հաբեթնակ Կուրղինյանը ժամանակավորապես գլխավորել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը

Հաբեթնակ Կուրղինյանը ժամանակավորապես գլխավորել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ, Մկրտչյանը դիմումի մեջ նշել է, որ հեռանում է աղջկա առողջական խնդիրների պատճառով։

Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հաբեթնակ Կուրղինյանը։ Վերջին չորս տարիներին նա աշխատել է ազգային թիմի մարզչական շտաբում։ Նոր մարզչական շտաբում կշարունակի աշխատել Էդգար Ենոքյանը։

Ազատ ոճի ըմբիշները Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ կպատրաստվեն օգոստոսի 21-26-ը, Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում