Եվրո-2017․ Անգլիան կամային հաղթանակ տոնեց, Լեհաստանը խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում կայացել են A խմբի երկրորդ տուրի հանդիպումները։

Անգլիայի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ տոնեց Սլովակիայի նկատմամբ։ Կելցեում կայացած հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց Մարտին Հրիենը։ Երկրորդ կեսի մեկնարկում (50՛) Ալֆի Մոուսոնը վերականգնեց հավասարությունը, իսկ 61-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Նեյտան Ռեդմոնդը։

Լյուբլինում էլ մրցեցին Լեհաստանի և Շվեդիայի երիտասարդական հավաքականները։ Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Լուկաշ Մոնետան։ 36-րդ րոպեին Կարլսոն Ստրանդբերգը վերականգնեց հավասարությունը, իսկ 5 րոպե անց Յակոբ Լարսոնը խփեց Շվեդիայի երկրորդ գնդակը։ Շվեդների առավելությունը պահպանվեց մինչև 91-րդ րոպեն, երբ Դավիդ Կովնացկիի իրացրած 11-մետրանոց տուգանայինի շնորհիվ Լեհաստանը խուսափեց պարտությունից։

Այս հանդիպումներից հետո A խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

1. Անգլիա — 4 միավոր
2. Սլովակիա — 3
3. Շվեդիա — 2
4. Լեհաստան — 1

Հունիսի 20-ին կայանալու են B խմբի երկրորդ փուլի հանդիպումները՝ Սերբիան մրցելու է Մակեդոնիայի հետ, իսկ Պորտուգալիան՝ Իսպանիայի։

Սլովակիա – Անգլիա հանդիպման տեսաամփոփումը

Լեհաստան – Շվեդիա հանդիպման տեսաամփոփումը

Հետևեք մեզ նաև Telegram-ում