Յուրահատուկ քայլ NBA-ում. Փոխանակվել է դրաֆտի առաջին համարի ընտրությունը

«Բոսթոնը» պաշտոնապես հայտարարել է այս տարվա դրաֆտում առաջին համարով ընտրելու իրավունքը «Ֆիլդադելֆիայի» հետ փոխանակելու մասին:

Սպասվում է, որ «Սիքսերսը» 1-ին համարով կընտրեն խաղարկող Մարկել Ֆուլցին:

«Սելթիկսն» այդ իրավունքի փոխարեն ստացել են «Ֆիլադելֆիային» պատկանող 3-րդ համարի ընտրությունը, ինչպես նաև 2018 թվականի դրաֆտի առաջին փուլում «Լեյկերսի» պաշտպանված «պիքը»: «Բոսթոնը» կստանա 2018 թվականին կալիֆորնիացների առաջին փուլի ընտրությունը, եթե այն լինի 2-5 համարներից մեկը: Հակառակ դեպքում «կելտերը» կստանան 2019 թվականի առաջին շրջանում «Սակրամենտոյի» կամ «Ֆիլադելֆիայի» «պիքը»:

Ավելի վաղ «Սելթիսկի» գլխավոր մենեջեր Դենի Էյնջը հայտարարել էր, որ այդ որոշումն ակումբում կայացրել են միաձայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում