Տրանսֆերի համար Սալահն այսօր կժամանի Անգլիա

«Ռոմայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը պատրաստվում է «Լիվերպուլ» տեղափոխվելուն:

«Football Italia»-ն գրում է, որ այսօր եգիպտացին կժամանի Լոնդոն: Եթե կողմերը հասցնեն, 25-ամյա ֆուտբոլիստն այսօր կլինի Լիվերպուլում և բուժզննման կենթարկվի, եթե ոչ՝ այն կկայանա վաղը:

Տրանսֆերը կազմելու է 40 միլիոն եվրո: Եվս 5 միլիոն նախատեսված է հավելավճարի տեսքով: Եթե այդ բոնուսները վճարվեն, Սալահը կդառնա մերսիսայդցիների պատմության ամենաթանկ ձեռքբերումը:

2016 թվականին «Ռոման» Սալահի տրանսֆերի համար «Չելսիին» վճարել է 15 միլիոն եվրո:

Ա Սերիայի նախորդ առաջնությունում վինգերը մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում