Հանդբոլ. Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաշվով պարտություններ է կրել

Հանդբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայում մասնակցել է Զարգացող երկրների աշխարհի առաջնությանը,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ընտրանին ընդգրկված էր D խմբում, որտեղ մրցակիցներն էին Ֆարերյան կղզիները, Մոլդովան եւ Չինաստանը: Հայ հանդբոլիստները խոշոր հաշվով պարտություններ են կրել.

Հայաստան – Մոլդովա` 13:46
Չինաստան – Հայաստան` 43:12
Ֆարերյան կղզիներ – Հայաստան` 44:6

9-16-րդ հորիզոնականների մրցապայքարում հայ հանդբոլիստները 21:39 հաշվով զիջել են Ադրբեջանին, իսկ առաջնության վերջին օրը մեր թիմը 1 գնդակի տարբերությամբ՝ 23:24 հաշվով պարտվել է ալբանացիներին:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ էր մասնակցում Զարգացող երկրների աշխարհի առաջնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում