Արմեն Համբարձումյանը փոխել է թիմը (լուսանկար)

Հայաստանի հավաքականի թեկնածու Արմեն Համբարձումյանը հեռացել է «Մորդովիայից»: 23-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ֆակելի» հետ,- գրում է վորոնեժցիների պաշտոնական կայքը: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի նախորդ առաջնությունը «Ֆակելն» ավարտել է 10-րդ տեղում:

Կիսապաշտպանը Սարանսկը ներկայացնող ակումբում էր հանդես գալիս 2016 թվականից: 

Հիշեցնենք, որ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Չեռնոգորիայի հետ հանդիպումից առաջ Համբարձումյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն փաստաթղթերի պատճառով չէր կարողացել հայտավորվել խաղին: Փոխարենը, մարզումների ժամանակ նա տպավորել էր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում