Կեղծ վկայության համար Մոդրիչին բանտարկություն է սպառնում

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է բանտարկության ենթարկվել: Խորվաթը դատարանում հանդես է եկել Զագրեբի «Դինամոյի» նախկին նախագահ Զդրավկո Մամիչի դեմ,- գրում է «The Independent»-ը:

Խորվաթիայի դատախազությունը հայտարարել է, որ 31-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է դատարանում կեղծ վկայություն տալու մեջ: Եթե ապացուցվի, որ Լուկան միտումնավոր ստել է, ապա Խորվաթիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ նրան սպառնում է 6 ամսից մինչև 5 տարվա ազատազրկում: Մոդրիչը գլխավոր վկան է Մամիչի դեմ ընթացող գործում: Վերջինս մեղադրվում է 20 միլիոն եվրո յուրացնելու մեջ:

Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստը 14-22 տարեկան հասակում հանդես է եկել «Դինամոյի» կազմում: Դատարանում նա ցուցմունք է տվել 2008 թվականին «Տոտենհեմ» տեղափոխվելու հանգամանքների, ինչպես նաև գործարքի շրջանակում ստացած գումարի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում