Բունդեսլիգայի երրորդ ռմբարկուն տեղափոխվելու է Չինաստան

«Քյոլնի» հարձակվող Անտոնի Մոդեստը մոտակա ժամանակահատվածում տեղափոխվելու է «Տյանցզին Ցյուանցզյան»:

«Bild»-ի տեղեկությամբ` չինական ու գերմանական ակումբները համաձայնեցրել են 29-ամյա հարձակվողի տրանսֆերը: Այն կազմելու է 35 միլիոն եվրո: Ֆրանսիացին Չինաստանում տարեկան ստանալու է 10 միլիոն եվրո: Սպասվում է, որ գործարքի մասին կհայտարարվի այս շաբաթվա ընթացքում:

Գերմանիայի ավարտված առաջնությունում Մոդեստը 34 խաղում 25 գոլ է խփել ու դարձել է մրցաշարի երրորդ ռմբարկու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում