Պաշտոնական. «Բարսելոնան» Հայաստանում ֆան-ակումբ է բացել

Հունիսի 19-ին կայացել է կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը, որի ընթացքում ակումբի ներկայացուցիչները ամփոփել են տարին, խոսել նվաճումների մասին և կայացրել մի քանի որոշում:

Խորհուրդը հայտարարել է 12 նոր պաշտոնական «պենյաների» բացման մասին, որոնցից մեկը՝ Կատալոնիայում, երկուսը՝ Իսպանիայում, մեկը՝ Հայաստանում և 8-ը՝ այլ երկրներում:

«Բլաուգրանայի» պաշտոնական ֆան-ակումբների թիվը հասավ 120-ի: Վերջին ութ տարիներին Իսպանիայից դուրս «պենյաների» կրկնապատկվել է: Այսպիսով, «Բարսելոնան» առաջին պաշտոնական ֆան-ակումբն ունի Հայաստանում:

Կատալոնացիների ամբողջական հայտարարությունը կարող եք կարդալ այստեղ: Զավեշտալի է, որ Երևանի անունը սխալ է գրված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում