Նոլիտոն վերադառնում է Իսպանիա

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Նոլիտոն համաձայնության է հասել «Սևիլյայի» հետ: Կողմերը պայմանավորվել են անձնական համաձայնագրի կետերի հարցում,- տեղեկանում ենք cope.es-ը:

Անդալուսցիներին մնում է տրանսֆերի շուրջ պայմանավորվել «քաղաքայինների» հետ: «Սևիլյան» պատրաստ է ինչպես գնել ամբողջական տրանսֆերը, այնպես էլ վարձակալել 30-ամյա ֆուտբոլիստին` հետագայում ամբողջական իրավունքները ձեռք բերելու պայմանով:

Ավելի վաղ իսպանացին ցանկություն էր հայտնել հեռանալու Անգլիայից, քանի որ նրա ընտանիքը ոչ մի կերպ չի հարմարվել տեղի կլիմային, իսկ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նրա հետ լուրջ հույսեր չի կապում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում