Կարեն Տոնականյանը` քառորդ եզրափակչում (տեսանյութ)

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հերթական հաղթանակը տոնեց:

Հայ մարզիկն առավելության հասավ Բուլղարիան ներկայացնող Էլիան Դիմիտրովի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ միաժամանակ ապահովելով աշխարհի առաջնության ուղեգիր:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում