Մինո Ռայոլայի հաճախորդների խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

Երբ Ջանլուիջի Դոնարուման հրաժարվեց «Միլանի» հետ նոր պայմանագիր կնքելուց, նրա գործակալ Մինո Ռայոլան կրկին դարձավ ֆուտբոլային աշխարհի ամենաքննարկվող մարդկանցից մեկը: Իտալացուն սկսեցին մեղադրել 18-ամյա ֆուտբոլիստի վրա վատ ազդցություն ունենալու մեջ, ինչի հետևանքով դարպասապահը չի դառնա «ռոսոներիի» լեգենդ, ինչպես ակնկալում էին այդ թիմի երկրպագուները:

Օգտվելով առիթից՝ «Eurosport»-ը հիշել է Ռայոլայի մյուս հաճախորդներին ու կազմել նրանց խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան»)։

Պաշտպաններ – Մաքսվել (ՊՍԺ), Ռոդրիգո Էլի, Ինյացո Աբատե (երկուսն էլ «Միլան»), Գրեգորի վան դեր Վիլ («Ֆեներբախչե»)։

Կիսապաշտպաններ – Բլեզ Մատյուիդի (ՊՍԺ), Պոլ Պոգբա, Հենրիխ Մխիթարյան (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հարձակվողներ – Մարիո Բալոտելի («Նիցա»), Ռոմելու Լուկակու («Էվերթոն»), Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հիշեցնենք, որ Ռայոլան Հենրիխ Մխիթարյանի շահերն է ներկայացնում 2013 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում