Դուայթ Հովարդը նոր թիմ ունի

«Ատլանտայի» կենտրոնական Դուայթ Հովարդը տեղափոխվել է «Շարլոտ»:

Ինչպես հայտնում «Yahoo!Sports»-ի ինսայդեր Էդրիեն Վոյնարովսկին, «Հոուքսը» «Հորնեթսին» է զիջելու նաև դրաֆտ—2017-ի 31-րդ ընտրությունը (պիք), իսկ փոխարենը ստանալու են կենտրոնական Մայլզ Պլամլիին, հարձակվողական ոճի պաշտպան Մարկո Բելինելիին և դրաֆտ-2017-ի 41-րդ պիքը:

2016 թվականի ամռանը «Հովարդը» «Ատլանտայի» հետ 3 տարվա պայմանագիր էր կնքել, ըստ որի պետք է 70,5 միլիոն դոլար ստանար:

31-ամյա ամերիկացու համար «Շարլոտը» կդառնա վերջին 3 տարում երրորդ թիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում