Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն անվճար տեղափոխվելու է «Բարսելոնա» (տեսանյութ)

Բրազիլիայի հավաքականի ու «Սանթոսի» կիսապաշտպան Լուկաս Լիմայի հաջորդ թիմը դառնալու է «Բարսելոնան»: 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Սանթոսի» հետ սպառվում է 2017 թվականի դեկտեմբերի 31-ին:

«FOX Sports Radio»-ի լրագրող Բենջամին Բակը վստահեցնում է, որ հուլիսի 1-ին բրազիլացին նախնական պայմանագիր է կնքելու կատալոնական ակումբի հետ, իսկ հունվարին անվճար միանալու է թիմին: Լիմայի հետ համաձայնությունը ձեռք է բերվել «կապտանռնագույնների» հարձակվող Նեյմարի և նրա հոր միջնորդությամբ: Վերջինս կիսապաշտպանի գործակալն է:

2015 թվականին Լուկասի ծառայություններով հետաքրքրված էր «Ռեալը»: Կողմերը հասցրել են բանակցություններ վարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում