«Բոկա Խունիորսը»` Արգենտինայի 32-ակի չեմպիոն

«Բոկա Խունիորսը» վաղաժամ նվաճել է Արգենտինայի չեմպիոնի կոչումը:

Նախավերջին` 29-րդ տուրի մեկնարկից հետո մայրաքաղաքային թիմն անհասանելի է դարձել «Բանֆիլդի» համար (54 միավոր), որը 0:1 հաշվով պարտվել է «Սան Լորենցոյին»:

Գիլերմո Սկելոտոյի սաները (59) դեռ 2 խաղ ունեն անցկացնելու, բայց արդեն առաջին տեղն ապահովել են: «Բոկան» իր պատմության ընթացքում 32-րդ անգամ դարձավ Արգենտինայի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում