«Cope». Ռոնալդուն համաձայնել է վճարել պահանջված գումարը

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է վճարել Իսպանիայի դատախազության պահանջած գումարը, որպեսզի խուսափի հարկեր չվճարելու կապակցությամբ դատական հետապնդումից: Այդ մասին գրում է «Cope.es»-ը:

32-ամյա ֆուտբոլիստի դատական նիստը նշանակված է հուլիսի 31-ին: Պորտուգալացին 60 օր ունի, որպեսզի փոխհատուցի կատարված վնասը: Ռոնալդուն Իսպանիայի գանձարան է փոխանցելու պահանջված 14,8 միլիոն եվրոն, որպեսզի մեղմի հնարավոր վճիռը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ պետական մարմինների հարուցած գործի պատճառով Կրիշտիանուն մտադիր է լքել «Արքայական ակումբը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում