«Մոնակոն» ու «Մանչեսթեր Սիթին» խոշոր տրանսֆեր են համաձայնեցրել

«Մոնակոյի» ձախ պաշտպան Բենջամին Մենդին մոտակա օրերին կդառնա «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ,- վստահեցնում է le10sport.com-ը:

Ակումբները համաձայնեցրել են ֆրանսիացու տրանսֆերը, որի արժեքը կազմելու է 45 միլիոն եվրո: 22-ամյա ֆուտբոլիստը կդառնա Լիգա 1-ի նորընծա չեմպիոնի կազմից «քաղաքայինների» թիմ տեղափոխված երկրորդ խաղացողը: Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» 50 միլիոն եվրո էր վճարել կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի համար:

Ֆրանսիայի նախորդ առաջնությունում Մենդին մասնակցել է 25 խաղի, որոնցում 5 գոլային փոխանցում է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում